Ջենիֆեր Լոպեսը համերգ կտա Երևանում![]() 8 ապրիլի 2025 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային շրջագայության շրջանակում համերգային ելույթով հանդես կգա նաև Երևանում։ Երգչուհին իր ամառային համերգաշարի մասին հայտնել է «Ինստագրամի» պաշտոնական էջում՝ հրապարակելով նաև այն քաղաքների ցանկը, որտեղ կայանալու են իր համերգները։ Դրանում ընդգրկված է նաև Երևանը։ Up All Night խորագիրը կրող համաշխարհային շրջագայության շրջանակում Երևանում նախատեսված համերգը կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Տուրի շրջանակում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |