Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում![]() 8 ապրիլի 2025 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով՝ ապրիլի 7-ին, ժամը 20:35-ին), ՀՀ Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ադրբեջանի տարածքում՝ 10 կմ օջախի խորությամբ, որը զգացվել է նաև Հայաստանում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |