ԼՂ-ից տեղահանված խոցելի ընտանիքների համար կգործարկվի աջակցման նոր ծրագիր![]() 8 ապրիլի 2025 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ «40+10 հազար դրամի» ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ ծրագիրը նպատակ ունի մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք բնակարանային աջակցության պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվար դրության մեջ, գրում է Արմենպրեսը։ «Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու հոգալ իրենց բնակարանային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որն արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե չկա»,-նշեց փոխվարչապետը։ Փոխվարչապետը նաև պարզաբանել է, որ այս աջակցությունը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնց ընդհանուր եկամուտը՝ հաշվարկված մեկ անդամի բաժնով, չի գերազանցում 55 հազար դրամը՝ ներառյալ աշխատավարձերը։ Այս դեպքերում ընտանիքներին կտրամադրվի 40 հազար դրամ մեկ անձի համար, իսկ յուրաքանչյուր հաջորդ անդամի դեպքում՝ լրացուցիչ 10 հազար դրամ։ «Օրինակ, եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ ևս 70 հազար դրամ», – մանրամասնել է փոխվարչապետը։ Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |