Ապրիլի 11–ին կցրտի մինչև 10 աստիճանով, լեռնային շրջաններում ձյուն կգա![]() 8 ապրիլի 2025 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մարզերում ապրիլի 8-ին, ինչպես նաև 10-12-ն ընկած ժամանակահատվածում որոշ հատվածներում, իսկ ապրիլի 9-ին՝ տարածքների մեծ մասում սպասվում են անձրևներ և ամպրոպներ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերային ժամերին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Երևանում ապրիլի 8-12-ը կանխատեսվում են կարճատև տեղումներ, ինչպես նաև ամպրոպի հավանականություն։ Ապրիլի 9-10-in կանխատեսվում է քամու ուժգնացում՝ մինչև 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 10–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +20 աստիճան, իսկ ապրիլի 11–ին ՝ +14։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |