Մետաքսե Հակոբյան․ Նպատակը մեկն է՝ մեծ համախմբում![]() 8 ապրիլի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իշխանությունները ունեն հստակ սցենար, հստակ ծրագիր, և իրենք որևէ կերպ չեն շեղվելու՝ անկախ նրանից, թե արցախցիները ինչ վիճակում են կամ ինչ պահանջներ ունեն Նա տեղեկացրել է, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է հանդիպումներ, որի նպատակը մեկն է՝ մեծ համախմբում հայտնում է Panorama.am-ը։ «Կուսակցության գործադիր մարմնի անդամները հիմա քիչ հետո հանդիպում կունենան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմի հետ: Նպատակը մեկն է՝ մեծ համախմբում․․․մեր կուսակցությունը միշտ այդպես է եղել, ցանկացած համախմբման կոչի միացել է՝ կողմ դնելով ընդհանրապես իր բոլոր քաղաքական նպատակներն ու ամբիցիաները: Այս անգամ ևս մենք կոչն ընդունել ենք միանշանակ, որովհետև բոլորս մի նույն նպատակին ենք գնում, հետևաբար պետք է նույն ճանապարհով էլ գնանք ու միասին պիտի գնանք: Եվ այսօր, սիրով ընդունելով, եկել ենք քննարկման, որտեղ միանշանակ կլսենք խորհրդին, կլսենք՝ իրենք ինչ պլան են մշակել: Կանենք նաև մեր առաջարկները, որից հետո արդեն, իրենց հետագա բոլոր խորհրդատվությունների ավարտից հետո, ինչքան ես հասկացա, արդեն անցնելու են գործնական փուլ»,- ասել է Հակոբյանը։ ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |