Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն և բարձրացել է 4-րդ հորիզոնական![]() 8 ապրիլի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրում միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթել է ադրբեջանցի միջազգային գրոսմայստեր Գովհար Աբդուլլաևային։ Այդ հաջող խաղից հետո Մկրտչյանը վաստակել է 5․5 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, հայտնում է «Առավոտը»։ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ինչպես նաև կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, իրենց խաղերում գրանցել են ոչ ոքի արդյունք։ Դանիելյանը 5․0 միավորով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը, իսկ Խաչատրյանը՝ 4․5 միավորով գտնվում է 26-րդ տեղում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |