ՀՀ–ում 2020-2024 թթ․ իրականացրել է 98 փոխպատվաստում կենդանի դոնորներից` երիկամի և լյարդի

ՀՀ–ում 2020-2024 թթ․ իրականացրել է 98 փոխպատվաստում կենդանի դոնորներից` երիկամի և լյարդի

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում կատարվել է կենդանի դոնորների օրգանների փոխպատվաստման 98 վիրահատություն։ Տվյալներ տրամադրել են առողջապահության նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

Երկրում կենդանի դոնորների օրգանների փոխպատվաստման գործընթացը մեկնարկել է 2019 թվականից, երբ հաստատվել է փոխպատվաստման համար թույլատրելի օրգանների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկվել են երիկամները, լյարդը և եղջերաթաղանթը։

Ներկայում Առողջապահության նախարարությունն աշխատանք է տանում ազգային ռեգիստրի ձևավորման ուղղությամբ, որը նախատեսված է դոնորների և ռեցիպիենտների տվյալների համակարգման համար։

«2020-2024 թվականներին պետպատվերի շրջանակում կատարվել է երիկամի փոխպատվաստման 85 և լյարդի փոխպատվաստման 13 վիրահատություն», – նշել են նախարարությունից։

Բոլոր վիրահատությունները կատարվել են կենդանի դոնորների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---