Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը․ Բժիշկը մահացել է![]() 8 ապրիլի 2025 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը, բժիշկը մահացել է: «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան ժամը 6։00-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է Factor.am-ը։ «Ժամը 9։09-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- հայտնեl 1 ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վթարից զոհվածը շտապօգնության բժիշկն է, բուժքույրը վիրահատվել է և վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին հայտնել է Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Բուժքրոջ վիճակը կայուն ծանր է, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վարորդը միջին ծանրության է, գիտակցություն ունի»,- ասել է Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրենը։ Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ շտապօգնության վարորդը, ամենայն հավանականությամբ, վերադարձի ճանապարհին ղեկին քնել է, ինչն էլ պատճառ է դարձել վթարի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |