Եվրոպայի հայերը կծանոթանան Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածուների դիրքորոշումներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին Հայկական համընդհանուր բարեգործական միության(AGBU) եվրոպական բաժինը սկսում է նախընտրական գործողություն, որի ընթացքում AGBU-ի ներկայացուցիչները կփորձեն պարզել որոշ հիմնարար հարցերի շուրջ թեկնածուների դիրքորոշումները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Եվրոպայի AGBU-ից: 2009 թվականի հունիսից ողջ Եվրոպայով մեկ հազարավոր հայեր հնարավորություն կունենան քվեարկել իրենց թեկնածուների օգտին, եւ նրանց ձայնը հետագայում կանդրադառնա Հայաստանի եւ հայկական սփյուռքի ապագայի վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---