Սահակյանին և Քոչինյանին մեղադրանք է ներկայացվել Հանրայինի տարածքում ծեծկռտուքի համար

Սահակյանին և Քոչինյանին մեղադրանք է ներկայացվել Հանրայինի տարածքում ծեծկռտուքի համար

PanARMENIAN.Net - Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ Հանրային ՀԸ եթերում վիճաբանության և եթերից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ փետրվարի 23-ին՝ «Հանրային» ՀԸ տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում բանավեճից հետո, հայտնում է «Փաստինֆոն»։

Հաղորդումից հետո Սահակյանն ու Քոչինյանը դուրս են եկել ՀԸ շենքից՝ պարզաբանումներ ստանալու նպատակով և անցել են բակ, որտեղ շարունակված վեճը վերածվել է փոխադարձ հարվածների։

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Սահակյանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արեգ Քոչինյանի ուսերին, կրծքավանդակին, դեմքին, դաստակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Արեգ Քոչինյանը՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Սահակյանին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ մարմնական վնասվածք։

Երկու քաղաքագետներին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ֆիզիկական բռնության կիրառման համար։ Գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում և մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---