Փորձագետ․ Մոտ 50 անձ ֆիշինգային հարձակման է ենթարկվել ԵՄ դեսպանի անունից

Փորձագետ․ Մոտ 50 անձ ֆիշինգային հարձակման է ենթարկվել ԵՄ դեսպանի անունից

PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 50 քաղաքացիական ակտիվիստ հայտնվել է թիրախավորված ֆիշինգային հարձակման թիրախում, որը, ըստ նախնական տվյալների, իրականացվել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անվան օգտագործմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։

«Զգուշացում. Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության մոտ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման է ենթարկվել Signal հավելվածում։

Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։

Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---