ՀՌՀ-ն ցանկանում է վերահսկել նաև 40-ից ավելի յութուբյան հեռուստանման ալիքներ

ՀՌՀ-ն ցանկանում է վերահսկել նաև 40-ից ավելի յութուբյան հեռուստանման ալիքներ

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում հայտարարել է, որ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որոնցով նախատեսվում է հանձնաժողովի կարգավորման շրջանակներն ընդլայնել։

ՀՌՀ-ն ցանկանում է վերահսկել նաև 40-ից ավելի յութուբյան հեռուստանման ալիքներ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բոլոր չափումների համաձայն և աշխարհում, և Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները, տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ այսպես կոչված TV հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են։ Այն վտանգները, որ մենք այսօր ունենք, սպառնալիքները, կապված և տեղեկատվական անվտանգության հետ, և լեզվական, և երեխաների վրա ազդեցության մոտավոր ու հոգեկան առողջության, և ապատեղեկատվության, և թշնամանքի խոսքի՝ առաջին հերթին գեներացվում է համացանցում։

Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտավորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունվող չափորիշների՝ դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրական ինչ-որ քանակի հաղորդումներ են, օրինակ վեց ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է, սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, YouTube-ում։

Արդյունքում, ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման մարդակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն»,-ասել է Հակոբյանը։

 Ուշագրավ
---