Էրհան․ Թուրքիան ՀՀ–ին ընդառաջ քայլ չի անի, քանի դեռ Երևանը չի ընդունել Բաքվի պայմանները![]() 8 ապրիլի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Չաղրը Էրհանը հայտարարել է, որ Թուրքիան չի ձեռնարկի դրական քայլեր Հայաստանի ուղղությամբ, քանի դեռ Երևանը չի ընդունել Ադրբեջանի կողմից առաջարկված պայմանները խաղաղ համաձայնագիր կնքելու համար։ Նա այդ մասին ասել է Ստեփանակերտում, որտեղ Բաքուն « նոր աշխարհակարգին» նվիրված ֆորում է անցկացնում։ Նա հավելել է, որ որոշ արևմտյան երկրների՝ հատկապես Ֆրանսիայի, հայամետ դիրքորոշումը սպառնում է երկարաձգել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, գրում է Trend-ը։ «Այդ երկրի կողմից Եվրոպական միության կառույցներում Ադրբեջանի դեմ ընդունված որոշումները, ինչպես, օրինակ, Ադրբեջանի պատվիրակության մասնակցության դադարեցումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, չեն նպաստում խաղաղության հաստատմանը տարածաշրջանում», – ընդգծել է նա։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտարարել է, որ երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |