Վարդանյանի գործով դատական ֆարսում «տուժողները» պատմել են մարտական գործողություններում ստացած «վիրավորումների» մասին![]() 9 ապրիլի 2025 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Շինծու գործերով Բաքվում ընթացող դատական ֆարսի ապրիլի 8–ի նիստում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով անցնող այսպես կոչված «տուժողները» պատմել են մարտական գործողությունների ժամանակ իրենց ստացած վիրավորումների մասին։ Նրանք խոստովանել են, որ Վարդանյանին գիտեն միայն ԶԼՄ–ներից և սոցցանցերից, հայտնում է Trend-ը։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվով թարգմանիչ և իր ընտրած փաստաբանը: Փաստաբանը հայտնել է, որ ցանկանում են կրկին ծանոթանալ դատական նիստերի արձանագրություններին, ինչին դատավորը պատասխանել է, որ այդ պայմանները կստեղծվեն: Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |