Աբրահամյան. Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները![]() 9 ապրիլի 2025 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի դեմ Ադրբեջանում ընթացող դատական գործին, նշել է, որ Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները: «Դավիթ Բաբայանի գործով Բաքվի «դատավարության» նյութերն եմ նայում, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո ադրբեջանցիները հանրայնացնում են: Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային: Այստեղ տաքուկ անկյուններում, թաքնված քպ-ականներն ինչ միկրոֆոն գտնում են ամբողջ ուժով գոռում են, որ իրենք միշտ էլ համարել են, որ Արցախն Ադրբեջան է: Դավիթը Բաքվում ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք ավելի մոլեռանդությամբ են ադրբեջանական շահերը առաջ մղում, քան իրենք ադրբեջանցիները: Դավիթ ջան, պինդ եղիր:Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 7-ին Բաքվի ռազմական դատարանում շինծու գործերով հերթական դատական նիստում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեմ է եղել արցախցիների ինտեգրմանն Ադրբեջանին՝ հավելելով, որ ոչ ոք նման հեռանկար չէր տեսնում: «Ինտեգրումը անհնար էր»,-ասել է Բաբայանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |