Թունյան․ Հայտարարագրերի վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1–ը երկարացնելու նախագիծը կընդունվի արտահերթ նիստով![]() 9 ապրիլի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել մինչև նոյեմբերի 1–ը։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն. այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։ հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։ Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։ Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»,–գրել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |