Ավագանու անդամ. Քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգում զեբրի ձագի անկումը

Ավագանու անդամ. Քաղաքապետարանը կոծկել է  Կենդանաբանական այգում զեբրի ձագի անկումը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգում տեղի ունեցած զեբրի ձագի անկման դեպքը։

Նշվում է, որ անկումը, հնարավոր է, սխալ ներարկման հետևանք է եղել

«Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։

Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»,–գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---