Բեգլարյան․ Երբ ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու ձեր մահացու մեղքերն![]() 9 ապրիլի 2025 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, հարց է բարձրացրել, թե ինչու է նախարարությունը կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը։ «Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները...»,- գրել է նա։ Բեգլարյանը նաև որոշ հարցադրումներ է ուղղել ՀՀ արտգործնախարարությանը՝ «ի պատասխան իրենց վերջին խայտառակ հայտարարությանը»։ «Ինչո՞ւ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին: Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէիք մտածո՞ւմ, որ քարտ-բլանշ եք տալիս Ադրբեջանին՝ անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները: Արդյոք դուք երբևէ հղում արե՞լ եք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի: Արդյոք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարա՞ր հիմք է՝ անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը: Արդյոք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացե՞լ է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ: Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչո՞ւ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ Արցախի Հաննրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչո՞ւ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը: Արդյոք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համա՞ր էիք 2023թ. վերջին ամբողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար: Ինչո՞ւ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ մղելով մեր ժողովրդին սովամահության: Ինչո՞ւ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը: Ինչո՞ւ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից: Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու: Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները...»,- գրել է Արտակ Բեգլարյանը։ ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |