ԱՄԷ Ազգային խորհրդի նախագահը՝ Խաչատուրյանին․ Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ![]() 9 ապրիլի 2025 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միացյալ Արաբական Էմիրություններ կատարված աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ։ Ղոբաշն իր ողջույնի խոսքում ասել է, որ հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, և արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն և հարգանք ունեն: «Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր և Դաշնային ազգային խորհուրդ: Նմանատիպ այցերը վկայում են նրա մասին, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման և ամրապնդման համար: Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է: Մեծաթիվ հայեր կան Շամում, Սիրիայում, Եգիպտոսում և մեձավորարևելյան այլ երկրներում և մշտապես, որտեղ էլ, որ լինում են, իրենք հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց ձեռնահասությամբ և ազնվությամբ: Ողջունում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է վկայում է նրա մասին, որ Դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն: Ձեր այդ մոտեցումը միտված է թե Ձեր երկրում, թե տարածաշրջանային առումով խաղաղության և անվտանգության հասնելուն, մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը և մենք ևս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը»,–ասել է նա։ Խաչատուրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու արտահայտված գնահատանքի համար, պատասխանել է. «Ձեր ջերմ ընդունելությունը վկայում է մեր երկրների սերտ բարեկամության և գործընկերության մասին: 1998 թվականից ի վեր, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, մեր հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել, ինչի մասին են խոսում շուրջ երեսուն պայմանագրերը, որոնք մենք մեծապես կարևորում ենք ու նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են եղել մեր հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի համար Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակությունը ունի»: Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատական են տվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերություններին, որոնք շարունակական զարգացում են արձանագրել։ Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդումը, մասնավորապես՝ խորհրդարանական կառույցների և բարեկամական խմբերի միջև ձևավորված փոխգործակցության ձևաչափով։ Կողմերը ընդգծել են, որ տարբեր մակարդակներում փոխայցելությունները խթանում են ընդհանուր համագործակցության ընդլայնմանը։ Երկուստեք շեշտադրվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հարևանների հետ հարաբերություններ կառուցել խաղաղ գոյակցության և բարիդրացիության սկզբունքներով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովում ունեցած ելույթում նշել է, որ գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում: Նա հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ գլխավոր առաջնահերթություններից է և որ Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |