ՀՀ–ն և Կոնգոն դիտարկում են համագործակցությունը չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում

ՀՀ–ն և Կոնգոն դիտարկում են համագործակցությունը չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Կոնգոյի փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյան ԱՄԷ-ում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցությունը չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում։

Նշվել է, որ հայկական կողմը հետաքրքրված է կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների մշակմամբ։

Այս առնչությամբ Պապոյանը կարևորել է միջկառավարական համաձայնագրի՝ G2G ձևաչափով ստորագրման հնարավորությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ Կոնգոյի և Հայաստանի ադամանդագործների միջև երկարաժամկետ փոխգործակցության համար։

«Մենք փնտրում ենք ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքի վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն», - նշել է Պապոյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դիտարկվում է որպես առանցքային նախաձեռնություն՝ ընդլայնված տարածաշրջանային և միջազգային տնտեսական համագործակցություն ձևավորելու տեսանկյունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---