Խաչատրյան․ Վարորդական իրավունքի ստացման պահանջները խստացվել են

Խաչատրյան․ Վարորդական իրավունքի ստացման պահանջները խստացվել են

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ ասել է, որ վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն այսօր դարձել են առավել խիստ, իսկ համակարգում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետությունը էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում, հայտնում է Արմենպրեսը։

«Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են։ Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք»,- նշել է Խաչատրյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---