Ալիև․ Բազմիցս եմ ասել, թե ինչ ենք ակնկալում ՀՀ–ից նրանց սահմանադրության առումով

Ալիև․ Բազմիցս եմ ասել, թե ինչ ենք ակնկալում ՀՀ–ից նրանց սահմանադրության առումով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլևս խոչընդոտներ չեն լինի համագործակցության մեկնարկի համար՝ միևնույն ժամանակ կրկնելով ՀՀ–ին ուղղված պահանջները։ Այդ մասին նա ասել է «Դեպի նոր համաշխարհային կարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։

«Կարծում եմ՝ ժամանակ չպետք է կորցնենք, որովհետև, կրկնում եմ, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով»,–ասել է Ալիևը, հայտնում է APA-ն։

Դրանով Ալիևի «պահանջները» չեն սահմանափակվում։ Նա հերթական անգամ դժգոհել է նաև ՀՀ «լայնածավալ ռազմականացումից»։

Ըստ Ալիևի՝ ռազմական տեսանկյունից Ադրբեջանի քայլերը՝ լինի դա Արցախյան երկրորդ պատերազմը, 2023 թվականի սեպտեմբերի գործողությունը, կամ դրան հաջորդած պաշտպանական ներուժի ամրապնդումը, «ամբողջովին տրամաբանական և հիմնավորված են>,–հայտնում է Report–ը։

«Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ընթանում է Հայաստանի լայնածավալ ռազմականացման գործընթաց։ Մահաբեր զենքը, որը մատակարարվում է հայերին նրանց նոր դաշնակիցների կողմից, չի նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ Դա պարզապես կբերի ապագայում հնարավոր լարվածության»,–ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---