Դատախազությունը պահանջում է բռնագանձել Համբարձումյանից և փոխկապակցվածներից գույք և 5․5 մլրդ դրամ![]() 9 ապրիլի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5.5 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. · Երևանում գտնվող 8 անշարժ գույք · 5 տրանսպորտային միջոց · 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք · Մասնակցություն 8 իրավաբանական անձանցում · 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք · 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ · 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որի ծագումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, համարվում է ապօրինի, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել՝ ենթակա է բռնագանձման ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |