ԱՀԾ-ն չի մեկնաբանել սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումների լուրերը` տեղեկությունները գաղտնագրված են![]() 10 ապրիլի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը, հայտնում է Sputnik Արմենիան։ Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին: «Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են, և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։ ԱՀԾ-ն առաջարկել է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արված պաշտոնական հայտարարություններին։ Լրատվամիջոցը գրավոր հարցման միջոցով փորձ է արվել նաև պարզել, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ռազմական գործողությունների վտանգը ներկայիս կամ մոտակա ամիսներին, sակայն այս հարցին ևս ԱՀԾ-ն պատասխան չի տրամադրել։ Մարտի 21-ին արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկայումս չկան հստակ տվյալներ Ադրբեջանի հարձակման հավանականության վերաբերյալ, սակայն իրավիճակը կարող է արագ փոխվել, և իրենց ստորաբաժանումը շարունակում է հետևել զարգացումներին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն մի քանի անգամ հերքել է Ադրբեջանի պնդումները, թե իբր հայ զինծառայողները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միաժամանակ, ադրբեջանական դիրքերից շարունակ հնչում են կրակոցներ, որոնք հաճախ ուղղված են լինում նաև ՀՀ տարածքին։ Մարտի 31-ին, օրինակ, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնաս է հասցվել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տներից մեկին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |