ԻՀՊԿ-ի փոխհրամանատար. ՀՀ և Իրանի զորավարժությունները կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում![]() 10 ապրիլի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին ներկայացրել է Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների մանրամասները՝ շեշտելով դրանց խաղաղ բնույթը, հայտնում է Արմենպրեսն IRNA գործակալության վրա հղումով։ «Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։ Նա հավելել է, որ զորավարժությունների նպատակն ուղղված է սահմանային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Մենք հույս ունենք, որ խաղաղ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին համապատասխան և ժամանակին»,-նշել է Վալիոլլահ Մանին։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 9-10-ին Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություն։ «Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,-նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |