Վարդան Ղուկասյանի վերաբերյալ տրանսգենդեր Մարտիրոսյանի հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՔԿ

Վարդան Ղուկասյանի վերաբերյալ տրանսգենդեր Մարտիրոսյանի հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՔԿ

PanARMENIAN.Net - «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանիբողոքը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե, հայտնում է «Հրապարակը»։

Բողոքում Մարտիրոսյանը նշել է, որ Ղուկասյանը պարբերաբար հանդես է եկել խտրական և երբեմն սպառնալիքի բնույթ ունեցող հայտարարություններով՝ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ։

«Դատախազությունից ասել են, որ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետո այն ուղարկվել է ՔԿ` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։

Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, թե քաղաքապետի մեկ այլ թեկնածու Լևոն Բարսեղյանի հետ կոալիցիա չի կազմի, քանի որ նա ԼԳԲՏ-ին է հովանավորում։

«Ինքը ԼԳԲՏ-ին հովանավորում է։ Ով այս երկրում տրանսգենդերներին և մնացած այլասերվածներին տեղ է տալիս, ես միանշանակ դեմ եմ և չեմ ուզում, որ երեխաները փչանան»,-ասել էր Ղուկասյանը։

 Ուշագրավ
---