ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ՀՀ հետ խաղում միջադեպի համար

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ՀՀ հետ խաղում միջադեպի համար

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն 40,000 եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ մարտի 23-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի, հայտնում է Sputnik-georgia-ն։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ նաև 2–ամյա փորձաշրջան է սահմանվում՝ եթե նման խախտումները շարունակվեն, Վրաստանի հավաքականը կրկին հանդիպումներ կանցկացնի առանց հանդիսատեսի ներկայության։

Ավելի վաղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին դատապարտել էր վրաց երկրպագուների պահվածքը։

Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո մի խումբ վրացի երկրպագուներ անկարգություններ են սկսել՝ ներխուժել են խաղադաշտ, ուղղվել դեպի հայ երկրպագուների սեկտորն ու սկսել պլաստիկե տարաներ նետել նրանց ուղղությամբ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---