Մինսկում հայկական եկեղեցու բացման հրավեր ՀՀ–ն դեռ չի ստացել![]() 10 ապրիլի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Եկեղեցու օծման արարողությունը Մինսկում նախատեսվում է 2025-ի մայիսին։ Եկեղեցու բացման օրը կհամաձայնեցվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը: Նշվում է, որ ՀՀ վարչապետի գրասենյակին ևս հարցում էր ուղարկվել՝ պարզելու, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ բարձր պաշտոնյա հրավիրվել է մասնակցելու այդ միջոցառմանը և, եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ: Սակայն վարչապետի գրասենյակից պատասխան չի տրամադրվել։ Փոխարենը արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ այդ հարցով որևէ հրավեր չի ստացվել»,– նշել են ԱԳՆ–ից: Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը ավելի վաղ ընդգծել էր, որ եկեղեցու կառուցումը հանդիսանում է այն նախաձեռնություններից մեկը, որը արտացոլում է բելառուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունների մակարդակը՝ հակադրվելով Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական ղեկավարության հասցեին հնչեցրած քննադատություններին։ Մինսկ քաղաքում ապրում է մոտ 30 հազար հայ։ Երևանի և Մինսկի արաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024 թվականի հունիսին դիվանագիտական նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին՝ Լուկաշենկոյի հերթական կոշտ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ են նետվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |