Անդրեի նախկին կնոջ գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ ստուգման

Անդրեի նախկին կնոջ գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ ստուգման

PanARMENIAN.Net - Երգիչ Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը դատախազությունն ուղարկել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ բաժանումից հետո, տևական լռություն պահպանելուց հետո, ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։

Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»:

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:

Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,-գրել է Օհանյանը։

Նման բովանդակությամբ հրապարակումն իրավապահների կողմից կարող է դիտարկվել որպես հնարավոր հանցագործության մասին հաղորդում, ինչի արդյունքում դատախազությունն արդեն իսկ համապատասխան ընթացք է տվել դրան։

Միևնույն ժամանակ, մամուլում տարածված տեղեկություններով՝ ԱՄՆ-ում այս պահին ընթանում է դատավարություն, որի շրջանակում Անդրեն երեխային տեսակցում է ըստ դատարանի որոշման։ Թե արդյոք այս բացահայտումները որևէ ազդեցություն կունենան դատավարության և Անդրեի ծնողական իրավունքի վրա, պարզ կլինի ժամանակի ընթացքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---