Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 9001:2015 միջազգային հեղինակավոր հավաստագրի որակի կառավարման ոլորտում բարձր չափանիշներ ապահովելու համար: Այս հավաստագիրը Team-ը ստացել է Եվրոպական Cert International միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացնող ընկերության կողմից:

ISO 9001:2015-ը վկայում է, որ Team Telecom Armenia-ն, հավատարիմ լինելով բարձրորակ ծառայությունների տրամադրման սկզբունքին, մշտապես աշխատում է հեռահաղորդակցության ոլորտային գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև շուկայական վստահության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«Սա մեր հերթական թիմային նվաճումն է: Լինելով առաջադեմ հայկական ընկերություն՝ նպատակ ունենք ամենօրյա աշխատանքի արդյունքում սահմանելու նոր նշաձողեր՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը դարձնելով առավել մրցունակ ու միջազգային հեղինակավոր չափանիշներին համապատասխան: Մենք շարունակելու ենք կատարելագործել որակի կառավարման համակարգերը՝ կարևորելով հաճախորդների և գործընկերների գոհունակությունն ու բարձրորակ ծառայությունների տրամադրումը»,-նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ընկերությունն արժանացել էր նաև ISO 27001:2013 սերտիֆիկատի՝ հաստատելով տվյալների պաշտպանության բարձր մակարդակը։ 2024 թվականին ընկերությունը հաջողությամբ թարմացրել է սերտիֆիկացումը՝ ստանալով ISO 27001:2022, ինչը հաստատում է տեղեկատվական անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանությունը։ Team-ը շարունակում է ապահովել տվյալների վստահելի պաշտպանություն հաճախորդների և գործընկերների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---