Ալիևը` Շտայնմայերի էջում Արցախի դրոշի մասին․ Գերմանիայի դեսպանն ԱԳՆ–ում հրաժարավել էր ներողություն խնդրել![]() 10 ապրիլի 2025 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մանրամասն մեկնաբանել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի պաշտոնական էջում Արցախի դրոշի պատկերով գրառման շուրջ տեղի ունեցած միջադեպը։ Ալիևի խոսքով՝ միանգամից մի քանի հանգամանք է կասկածներ է առաջացրել կատարվածի պատահական լինելու վերաբերյալ՝ այդ թվում այն, որ ԱԳՆ հրավիրված Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ Գերմանիան ներողություն չի խնդրի։ «Իհարկե, մենք բոլորս շատ զարմացած էինք՝ դա տեսնելով։ Մեզ համար շատ դժվար էր մտածել, որ դա սխալ է, որովհետև Գերմանիան պետություն է, որն ունի պետականության երկարամյա ավանդույթներ։ Բոլոր ատրիբուտները խստորեն պահպանվում են։ Դա վերաբերում է ոչ միայն դրոշին, որը սեպարատիստների դրոշն էր։ Կար նաև մեկնաբանություն, որտեղ մենք տեսանք «Լեռնային Ղարաբաղ» բառերը։ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Այս ձևակերպման օգտագործումը հայտարարության մեջ մենք գնահատել ենք որպես Ադրբեջանի նկատմամբ վիրավորանք»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։ Ալիևը կասկածելի է համարել նաև պատռված դրոշի պատկերը։ «Եթե նրանք կարծում էին, որ դա Հայաստանի դրոշն է, ապա ինչու էին տեղադրել պատռված դրոշ։ Հավանաբար, նրանց պատկերացմամբ, ովքեր տեղադրել էին այդ պատկերը, պատռված դրոշը խորհրդանշում էր «վիրավոր Արցախը»։ Դա ուղերձ էր Ադրբեջանին», –նշել է նա։ Ալիևը հավելել է, որ Բաքուն միջադեպն ընդունել է շատ լուրջ և սկսել է դիտարկել գործողությունների հնարավոր տարբերակները, ներառյալ այցի ժամկետների փոփոխությունը ներողության բացակայության դեպքում։ «Ես հիմա ձեզ բացում եմ մեր, այսպես ասած, «ներքին խոհանոցը»,–ասել է նա։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ իրավիճակը պարզաբանելու համար, որտեղ նա հայտարարել է, որ Գերմանիան ներողություն չի խնդրի։ «Այո՞, Հիքմեթ։ Այսինքն, դա ևս մեկ անակնկալ էր։ Այնուհետև իմ օգնական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Շտայնմայերի աշխատակազմի ղեկավարի հետ։ Իսկ ինչպիսին էր պատասխանը»,– հարցրել է նախագահը։ Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ սկզբում Գերմանիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կատարվածը որակել է որպես տեխնիկական սխալ և մասնավոր կարգով ներողություն խնդրել՝ խոստանալով հեռացնել հրապարակումը, սակայն Ալիևի պահանջով՝ Բաքուն պնդել է պաշտոնական և հրապարակային ներողության վրա, որն էլ ի վերջո ներկայացվել է գրավոր ձևով։ «Ահա թե ինչպես դա լուծվեց։ Բայց իհարկե, նրանք չպետք է դա անեին։ Դա լիովին անիմաստ և անհարկի փորձ էր՝ վիրավորելու մեզ։ Ես լիովին համոզված եմ, որ նախագահ Շտայնմայերը ոչինչ չի իմացել այդ մասին, և դա է, ինչ նա ինձ ասաց, և ես ամբողջությամբ հավատում եմ նրան։ Նախ՝ որովհետև ես նրան շատ եմ հարգում։ Եվ երկրորդ՝ անկեղծ ասած, ես նույնպես հատուկ ուշադրություն չեմ դարձնում իմ կայքում տեղադրված լուսանկարներին։ Եթե այնտեղ ինչ-որ բան սխալ է, դուք գիտեք, ում մեղադրել դրա համար»,–նշել է Ալիևը։ Արցախի դրոշի պատկերին կից Շտայնմայերի էջում գրված էր․ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ մեծամասնությամբ հայեր են ապրել։ Վերջին տասնամյակներում բազմիցս տեղի են ունեցել զինված հակամարտություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այն հրապարակման համար, որտեղ նա սոցցանցի պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշով պատկերը՝ կից գրառմամբ։ Գրառումը համարվել է «տեխնիկական սխալի հետևանք» և հեռացվել է էջից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |