Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխվել է 5 մլն դրամ գրավով![]() 10 ապրիլի 2025 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, այսօր որոշել է փոխել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, հայտնում է Factor.am-ը։ Քերոբյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների գործի շրջանակում։ Նույն քրեական գործի մեջ ներգրավված է նաև «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ԲԲԸ մասնաճյուղի տնօրենների խորհրդի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը։ Ըստ մեղադրական նյութերի՝ Հովհաննիսյանն իր ենթակաների մասնակցությամբ փորձ է արել ապահովել «Սիներջի» ընկերության անխոչընդոտ հաղթանակը՝ 2022 թվականի հոկտեմբերին Էկոնոմիկայի նախարարության հայտարարած՝ «հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» մրցույթում։ Նրա արարքներն ուղղված են եղել նախարարության պաշտոնյաներին, այդ թվում՝ Վահան Քերոբյանին, դրդելուն ու աջակցելուն, որպեսզի վերջիններս գերազանցեն իրենց պաշտոնական լիազորությունները և օգտագործեն այդ լիազորություններն ու ազդեցությունը՝ հակասելով պետական և ծառայողական շահերին։ Ըստ գործի՝ նախարարությունում այդ մրցույթի համար սահմանված չափորոշիչները, գործի համաձայն, ձևավորվել են այնպես, որ առավելություն ապահովեն հենց «Սիներջի» ընկերությանը՝ մրցույթում հաղթելու նպատակով։ Վահան Քերոբյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |