Թրամփը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանն ուղղված ջանքերը![]() 10 ապրիլի 2025 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել այն քայլերին, որ ձեռնարկել են Ադրբեջանը և Հայաստանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական նամակում, հայտնում է Haqqin.az-ը։ «Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերն, ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,–ասվում է նամակում։ Թրամփը գրել է, որ անհամբեր սպասում է Ալիևի հետ աշխատելու հնարավորությանը և «գնահատում է Ադրբեջանի բարեկամությունն ԱՄՆ գործընկեր Իսրայելի հետ»։ Թրամփը հայտնել է երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և վերահաստատել է ԱՄՆ անփոփոխ դիրքորոշումը «Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում»։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |