ԱԳ փոխնախարարը մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքին![]() 11 ապրիլի 2025 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական նիստը։ Այն անցնում է նեղ կազմով։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, հայտնում է Interfax-ը։ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն, միջոցառման մեկնարկին ձեռքսեղմումով ողջունել է բոլոր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներին։ Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ ՀՀ–ն կմասնակցի նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, ոչը մեկնարկելու է ապրիլի 16–ին Սանկտ Պետերբուրգում։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |