Բոճորիշվիլի. ՀՀ–ն և Ադրբեջանը միշտ կարող են Վրաստանն օգտագործել որպես երկխոսության հարթակ![]() 11 ապրիլի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ասել է Դելփոսի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը միշտ եղել է և լինելու է այն վայրը, ուր Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել որպես երկխոսության հարթակ։ Նա հավելել է, որ Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջան–Հայաստան հակամարտության վերջնական կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով, հայտնում է 1tv.ge-ն։ «Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների՝ երկու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Վրաստանը և Թբիլիսին միշտ եղել են և լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր, և վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ ի շահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման», – ասել է Բոճորիշվիլին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |