Թրամփ. Ապօրինի ներգաղթյալներին ապաստան տվող քաղաքները կզրկվեն ֆինանսավորումից

Թրամփ. Ապօրինի ներգաղթյալներին ապաստան տվող քաղաքները կզրկվեն ֆինանսավորումից

PanARMENIAN.Net - Ամերիկյան իշխանությունները մշակում են օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրող ցանկացած քաղաք կամ նահանգ կարող է զրկվել դաշնային ֆինանսավորումից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բոլոր քաղաք-ապաստարաններին՝ վերջ։ Նրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին։ Նրանք խայտառակում են մեր երկիրը և ծիծաղ են հարուցում ամբողջ աշխարհում։ Մենք աշխատում ենք այնպիսի փաստաթղթերի վրա, որոնք թույլ կտան զրկել դաշնային ֆինանսավորումից ցանկացած քաղաք կամ նահանգ, որը թույլ է տալիս այդ մահաբեր թակարդների գոյությունը», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Թրամփը բազմիցս ընդգծել է ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման անհրաժեշտությունը։ Հունվարի 20-ին նախագահության պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։

Ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արագացված կարգով արտաքսել ապօրինի ներգաղթյալներին՝ առանց միգրացիոն դատարանի որոշման։

New York Post-ի աղբյուրի տվյալներով՝ Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ավելի քան 100 հազար մարդ է արտաքսվել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---