Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցում![]() 11 ապրիլի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Բաքվում անցկացված բանակցությունների ընթացքում Իսրայելը և Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը նվազեցնելու միջոցների շուրջ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի հանրային հեռարձակողը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել մեխանիզմ՝ կանխելու երկու երկրների միջև Սիրիայում հնարավոր բախումները, ակնկալվում է, որ կշարունակվեն հրեական Պասեք տոնի ավարտից հետո, որը 2024 թվականին նշվելու է ապրիլի 12-19-ը, գրում է Gazeta.ru-ն։ Kan-ը նաև հաղորդել է, որ Թուրքիան չի բացել իր օդային տարածքը իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի համար, որը Իսրայելի պատվիրակություն էր տեղափոխում Ադրբեջան։ Արդյունքում, ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Թուրքիան՝ թռչելով Սև ծովի վրայով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանում։ Վարչապետի գրասենյակը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը «ներկայացրել են իրենց տարածաշրջանային շահերը», և «համաձայնեցվել է շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար»։ Ավելի վաղ թուրք պաշտոնյաները պնդել էին, թե Իսրայելը կարող է փորձել գրավել Դամասկոսը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |