Դատախազությունը կբողոքարկի ֆինանսների նախարարին առնչվող քրվարույթ հարուցելու որոշումը![]() 11 ապրիլի 2025 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առնչվող Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել և պարզել՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքներ է գործել։ Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը մեկ միլիոն դոլար անտոկոս փոխառնություն է ստացել, գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը: Հետագայում այս կազմակերպությունը վերանվանել է «Ջի կոդեր», իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100 տոկոս բաժնեմասը, ըստ փաստաբանների, վաճառել է մորեղբորը: Ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակությունից՝ կառավարությունից ստանալով 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Սա կասկածներ էր առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է: Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցը հասել էր Հակակոռուպցիոն կոմիտե: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |