Ռուբինյան․ Լավ քննարկում ունեցա Քըլըչի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ![]() 11 ապրիլի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է և քննարկում է ունեցել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։Այդ մասին Ռուբինյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում»,- գրել է Ռուբինյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում են Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |