Չինարիի ղեկավար․ Սարերում են կրակոցներ լսվում, վտանգ չկա![]() 11 ապրիլի 2025 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Բերդ խոշորացված համայնքի Չինարի սահմանամերձ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն, անդրադառնալով համայնքի բնակիչների լրատվամիջոցներին փոխանցած տեղեկություններին, թե վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները, ասել է, թե դրանք սարերում են լսվում և վտանգավոր բան չկա։ «Գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց հեռվից կրակոցների ձայներ են լսվում։ Հեռվից՝ սարերում, քոլերում ձայներ լսվում են, էտա։ Վտանագավոր բան չկա։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, գյուղի մոտիկ պոստերում չկա: Էլի նորմալ է, ամեն ինչ լավ է»,- հավելել է Սաղոյանը, հայտնում է Factor.am-ը։ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանն էլ հերքել է տարածված տեղեկությունները, թե իրենց գյուղում կրակոցներ են լսվել։ «Չկա նման բան։ Որ կրակոցի ձայներ լսեմ, ո՞նց կարամ հերքեմ։ Գյուղացիները որտեղի՞ց են ձայներ լսել, եթե ես չեմ լսել։ Կարող է՝ կողքի գյուղերում լսվում է, ես չեմ կարող ասել»,- ասել է Առաքելյանը։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |