Միրզոյանն ու Ֆիդանը կհանդիպեն Անթալիայում ապրիլի 12-ին![]() 11 ապրիլի 2025 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12–ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է նախատեսված հանդիպումը, հայտնում է Factor.am-ը։ Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին հայտնել էր Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,–ասել է նա։ Դիվանագիտական 4-րդ ֆորումն արդեն մեկնարկել է Անթալիայում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արարատ Միրզոյանն ժամանել է Անթալիա աշխատանքային այցով՝ մասնակցելու ապրիլի 11-12-ը նախատեսված դիվանագիտական միջոցառմանը։ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում կազմակերպված «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման ընթացքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |