Ըստ Քըլըչի՝ ՀՀ–ն կկատարի անհրաժեշտ փոփոխությունները Սահմանադրությունում

Ըստ Քըլըչի՝ ՀՀ–ն կկատարի անհրաժեշտ փոփոխությունները Սահմանադրությունում

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պահանջել է Հայաստանից փոխել Սահմանադրությունը։

«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»,- ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Նա նաև ասել է, որ ՀՀ հետ քննարկվում է Անիի կամրջի վերականգնման հարցը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---