Սեւծովյան օղակավոր ավտոմայրուղին պետք է անցնի ՍՏՀԿ բոլոր մասնակից-երկրների տարածքով28 մայիսի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան օղակավոր ավտոմայրուղին պետք է անցնի ՍՏՀԿ բոլոր մասնակից-երկրների տարածքով, PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է ՀՅ «Դաշնակցության» տնտեսական հարցերով խորհրդական, խոհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը: Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին Հայաստանում տեղի է ունեցել ՍՏՀԿ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հռչակագիր` նվիրված Սեւ ծովի շուրջ օղակավոր ավտոմայրուղու կառուցման հարցերին, որը կմիացնի տարածաշրջանի երկրների հիմնական ավտոմայրուղիները: «Մենք պնդել ենք, որպեսզի այդ օղակավոր ավտոմայրուղին անցնի տարածաշրջանի բոլոր երկրներով»,- ասել է նա:Խորհրդարանի պատգամավորի խոսքերով, որը նաեւ ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ է, ՍՏՀԿ-ն արդեն զբաղվում է նախագծի իրագործմամբ, որը տարածաշրջանի երկրների իշխանության գործադիր մարմինն է: ՍՏՀԿ ձեռքբերումների շարքում Նռանյանը նշեց նաեւ, որ ՍՏՀԿ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որը նախատեսում է անցագրային ռեժիմի հեշտացում պրոֆեսիոնալ վարորդների համար:«Թեեւ այդ հարցը լուծվել է կազմակերպության մակարդակով, բայց կան որոշակի խնդիրներ` կապված առանձին երկրների մակարդակով իրագործման հետ»,- ասել է Նռանյանը: Այսպիսով, Նռանյանի խոսքերով, եթե առաջ ՍՏՀԿ համար հիմնականում առաջնային էին էներգետիկայի հարցերը, ապա այժմ, եթե հետեւել կազմակերպության շահերի փոփոխությունների դինամիկային, ավելի շատ է դրվում տրանսպորտային խնդիրների լուծման հարցը, չնայած նրան, որ Հայաստանը փակ սահմանի հարց ունի Թուրքիայի հետ: Նռանյանի խոսքերով, երկրները, որոնք սահմաններ են փակում, խոչընդոտում են ողջ Սեւծովյան տարածաշրջանի զարգացմանը: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ կես տարի առաջ, երբ կայացել է ՍՏՀԿ 15-ամյակի հետ կապված հավաք եւ ներկայացվել է կազմակերպության առաջ ծառացած խնդիրների եւ ձեռքբերումների մասին զեկույց, Հայաստանի կողմից զեեկույցի մեջ կետ է ավելացվել` սահմանների բացման անհրաժեշտության հարցը: «Թուրքական կողմը ստիպված է ընդունել, որ սահմանների փակումը խանգարում է ոչ միայն ՍՏՀԿ առանձին երկրների, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,- ասել է նա: Երեւանում մայիսի 12-ին տեղիէ ունեցել ՍՏՀԿ Բեռնափոխադրող երկրների ասոցացիաների միության (BSEC-URTA) ժողով, որի արդյունքներով ենթադրվում էր իրականացնել այդ որոշումները: ժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ալբանիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Հայաստանը ՍՏՀԿ նախագահ-երկրի պարտականություններն ընդունել է 2008-ի նոյեմբերին, եւ կատարել դրանք մինչեւ 2009-ի ապրիլի 30-ը: ՍՏՀԿ-ն ստեղծվել է 1992-ին, եւ Հայաստանը նրա հիմնադիրներից մեկն է եղել: Ներկա պահին ՍՏՀԿ մշտական անդամներ են համարվում 12 երկրներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա: ՍՏՀԿ դիտորդ-երկրներն են Ավստրիան, Բելոռուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Սլովակիան եւ ԱՄՆ-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |