Դատարանն արդարացրել է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա տղամարդուն

Դատարանն արդարացրել է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա տղամարդուն

PanARMENIAN.Net - Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ, արդարացման վճիռ է կայացրել 72-ամյա Ալբերտ Առստամյանի գործով, որը մեղադրվել է այն բանի համար, որ խնձոր է նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

«Ապացուցված չէ Ալբերտ Առստամյանին մեղասագրվող Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարել է դատավորը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ կայացվել է արդարացման որոշում։

Ալբերտ Առստամյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի, նա դրսևորել է բացահայտ անհարգալից վարք հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ ուղեկցելով դա հայհոյանքներով ու ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, ինչը խախտել է քաղաքացիների անդորրը։

Ըստ գործի նյութերի՝ մեղադրանքը հիմնված է այն դեպքի վրա, երբ 2024 թվականի օգոստոսի 23-ին Ալբերտ Առստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքի իններորդ հարկի պատշգամբից խնձոր է նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---