Վթարի ենթարկված շտապօգնության վարորդը դուրս կգրվի, բուժքույրը՝ գիտակցության է եկել![]() 11 ապրիլի 2025 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Օրեր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած շտապօգնության մեքենայի վարորդն ապրիլի 11–ին պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Այդ մասին տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, հայտնում է Factor.am-ը։ Նրա խոսքով, ապրիլի 10–ին նա այցելել է նույն վթարի արդյունքում տուժած բուժքրոջը և անձամբ զրուցել նրա հետ։ «Բուժքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակը բարելավվում է՝ դրական դինամիկայով։ Գիտակցությունը տեղն է»,- մանրամասնել է նա։ Ապրիլի 8-ին շտապօգնության մեքենան բախվել էր էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկը և բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկը մահացել է։ Ռուբեն Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ ամենայն հավանականությամբ, վթարի պատճառը վարորդի ղեկին քնելն է եղել։ Դեպքից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ բժիշկը ամրագոտի չէր օգտագործել, ինչը, հնարավոր է, դարձել է ծանր վնասվածք ստանալու հիմնական պատճառներից մեկը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |