Ամոյանը կպայքարի Եվրոպայի իր 4-րդ ոսկե մեդալի համար![]() 12 ապրիլի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ և հնարավորություն ստացել իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ նվաճելու մայրցամաքային ոսկե մեդալը։ Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ Մրցամարտում Ամոյանը 5:1 հաշվով առավելության է հասել՝ ապահովելով եզրափակչի ուղեգիրը, հայտնում է Արմենպրեսը։ Նույն օրը եզրափակիչ է դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը՝ 63 կգ քաշային կարգում։ Ասլանյանը մրցել է Ուկրաինան ներկայացնող Անդրի Սեմենչուկի հետ։ Մրցամարտում հայ մարզիկը գերիշխող պայքարում նվաճել է հաղթանակ՝ հաշվով 8:0, ընդամենը մոտ երկու րոպեի ընթացքում։ Ավելի վաղ 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը պարտություն է կրել ադրբեջանցի մրցակցից 1:5 հաշվով։ Նա շարունակում է պայքարը բրոնզե մեդալի համար։ Եզրափակիչ գոտեմարտերը կայանալու են ապրիլի 12-ին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |