ՀՀ ՊՆ–ն կրկին հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը![]() 12 ապրիլի 2025 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կրկին հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ հրադադարը խախտելու վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությանը, ըստ որի՝ ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմանում, Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը նշել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բաքուն նշել է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են վարել Վարդենիսի և Գորիսի ուղղություններով տեղակայված դիրքերից, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական կողմն իրականացրել է «համարժեք պատասխան գործողություններ»։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը վերահաստատել է Երևանի՝ նախկինում հնչեցրած առաջարկը՝ ստեղծելու համատեղ մեխանիզմ, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման պնդումների հետաքննությունն է։ Այս առաջարկը, ըստ հաղորդագրության, դեռևս մնում է անպատասխան Բաքվի կողմից։ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ անգամ ընդգծել են, որ պատրաստ են ուսումնասիրել Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ հնչեցված պնդումները, պայմանով՝ եթե այդ պնդումները հիմնավորող փաստերը տրամադրվեն հայկական կողմին։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել՝ պնդելով, թե հայկական ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի բնակիչները հաղորդում են ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |