Աբրահամյան. Ադրբեջանը ՀՀ դեմ ագրեսիայի հիմքեր է պատրաստում![]() 12 ապրիլի 2025 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը, որոշ դադարից հետո, վերսկսել է Հայաստանի դեմ տեղեկատվական թիրախավորման գործողությունները։ Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում։ «Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները: Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում: Առաջին, թեման ծախում է միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»: Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը: Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում: Չորրորդ, այս ամբողջ պրոցեսը առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով: Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ»,–ասվում է գրառման մեջ։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը և ավելացրել գիշերային պարեկությունները։ ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնում են ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |