Բագրատ սրբազան. Մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել

Բագրատ սրբազան. Մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել

PanARMENIAN.Net - Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով Ծաղկազարդի տոնի խորհրդին, Հիսուսին շուքով դիմավորելու, ապա նրան խաչելուն ու հարության հաղթանակին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ պետք չէ ակնկալել, թե կյանքի ընթացքը միշտ համեմված է լինելու միայն Ծաղկազարդի ոգեղեն պահերով, քանի որ դրանք կարող են հաջորդվել նաև խաչի ճանապարհով։

Նա ընդգծել է, որ խաչի ցավը հարկավոր է ընդունել առանց հուսալքության և տրտմության, քանի որ այն անխուսափելի է, ու հաղթանակին հասնելու ուղին անցնում է հենց այդ փորձության միջով։

Մեր պարտությունները, ըստ նրա, բխում են ոչ միայն արտաքին սպառնալիքներից, այլ առաջին հերթին՝ մեր ներսում կատարվող բարոյահոգեկան անկումից։

«Մեր պարտությունների մեղավորը մեղքն է եղել, ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել»,- ասել է Բագրատ սրբազանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---