Հրդեհ՝ Սարի թաղում․ 3 տան տանիք է այրվել![]() 12 ապրիլի 2025 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ի սահմանում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել՝ Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի բնակելի տներից մեկի տանիքից հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումից երկու մարտական խմբեր։ Հաշվի առնելով կրակի տարածման վտանգը, հրդեհը որակվել է որպես «1 ԲԻՍ» աստիճանի բարդության։ Տարածք են ուղարկվել նաև լրացուցիչ երկու մարտական հաշվարկ, ջրատար մեքենա, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Դեպքի վայրում պարզվել է, որ հրդեհը տարածվել է երեք տների տանիքներում՝ ընդգրկելով մոտավորապես 150 քմ տարածք։ Կրակը մեկուսացվել է ժամը 02։27-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 02։59-ին։ Տուժել են տանիքների փայտե կառուցատարրերը, ինչպես նաև տներից մեկի բակում պահված փայտյա տախտակները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |